|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Կորոնավիրուսի՝ խիստ մուտացիայի ենթարկված Օմիկրոն շտամի ի հայտ գալն ընդգծում է, թե որքան վտանգավոր և անվստահելի է իրավիճակը, որում հայտնվել է մարդկությունը։ Այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ ԱՀԿ բարձրագույն որոշումներ կայացնող մարմնի հատուկ նստաշրջանի բացմանը։
ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ «Հարավային Աֆրիկային և Բոտսվանային պետք է շնորհակալություն հայտնել այս տարբերակը հայտնաբերելու և հաղորդելու համար, այլ ոչ թե նրանց պատժել»:
«Մենք դեռ չգիտենք, թե արդյո՞ք Օմիկրոն շտամն ավելի վարակիչ է, արդյո՞ք այն հիվանդության ավելի ծանր ընթացք է առաջացնում և արդյո՞ք դիմացկուն է պատվաստանյութերի իմունիտետի նկատմամբ: ԱՀԿ-ի և ամբողջ աշխարհի գիտնականներն արագ ձեռնամուխ եղան այս հարցերին պատասխանելու հետազոտություններին»,- ասել է Գեբրեյեսուսը:
Միևնույն ժամանակ, ԱՀԿ ղեկավարը կարանտինը համարում է արտակարգ միջոց։ Ըստ նրա՝ պետք չէ կարանտինային միջոցների դիմել։
Մինչդեռ ԱՀԿ-ի անդամ 194 երկրներին ուղղված կոչում, որը արվել է ԱՀԿ-ի արտահերթ նստաշրջանի մեկնարկից առաջ, ասվում է, որ Օմիկրոն շտամը «շատ բարձր ռիսկեր է ստեղծում» ողջ աշխարհի համար։