Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ Մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ամփոփում է նախընտրական քարոզարշավը: Ելույթով հանդես եկավ Երևանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար Տարոն Մարգարյանը: Ողջունելով երևանցիներին` նա նշեց, որ ապրիլի 2-ը շատ կարևոր օր է մեր երկրի անվտանգության, առաջընթացի համար:
«Կոչ եմ անում մեր համաքաղաքացիներին` վստահեք այն քաղաքական ուժին, որն ունի հստակ ծրագիր, իրատեսական ծրագիր,: այն թիմին, որն ունի մեծ փորձառություն, աշխատասիրություն և տեղյակ է ժողովրդի դարդ ու ցավից, մեր երկրի խնդիրներից և անելիքներից»,- ասաց նա:
Ապա ելույթ ունեցավ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով նշեց, որ քարոզարշավի ընթացքում շատ են տվել իրատեսական, իսկ ավելի հաճախ` անիրատեսական խոստումներ:
«Մենք հավատարիմ մնացինք մեր ոճին, սկզբունքներին, ծրագրին` ձեզ հետ լինելով անկեղծ, ազնիվ ու բաց, հավատալով, որ դա է ձեր վստահության քվեին արժանանալու միակ ուղին: Մեր բռնած ուղին ճիշտ է, բարեփոխումների ալիքն անշրջելի է, իսկ մեր կամքը` անկասելի: Մենք չենք երկնչում ու չենք վախենում, որովհետև գիտենք, որ մեր բռնած ուղին տանում է դեպի առաջընթաց»,- ասաց Հովհաննիսյանը:
Նշենք, որ հավաքն ուղեկցվում է երաժշտական ընդմիջումներով: Կատարումներով հանդես եկան «Ռեինկարնացիա» խումբը, Արման Հովհաննիսյանը և Հարութ Փամբուկչյանը: