կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-04 16:28
Տարածաշրջան

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հայտարարել է Իրանի հետ բարեկամության մասին

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը հայտարարել է Իրանի հետ բարեկամության մասին

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ «Էր Ռիադը ձգտում է Թեհրանի հետ բարեկամության ու եղբայրության»։

Ըստ Al Jazeera-ի` Ֆեյսալ բեն Ֆարհանն իր հորդանանցի գործընկեր Այմեն աս- Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ մտահոգությունը դրդում է Ռիադին և արաբական երկրներին՝ բարեկամության ձեռք մեկնել Թեհրանին»:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի նկատառումները հնչել են այն բանի ֆոնին, որ Իրանը երկար տարիներ հստակ առաջարկներ է արել արաբական երկրներին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում փոխգործակցության և հավաքական մասնակցության վերաբերյալ։

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն արդեն ասել է, որ իր երկիրը դիմում է Իրանի նոր կառավարությանը և դրական պատասխանի հույս ունի։

Թեհրանի և Էր Ռիադի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից մոտ վեց տարի անց երկու երկրներն արդեն մի քանի ամիս բանակցություններ են վարում Բաղդադում՝ դրանք վերականգնելու նպատակով։ Այս տարվա սկզբից Բաղդադում բանակցությունների չորս փուլ է եղել, և պաշտոնական ու ոչ պաշտոնական լուրերը ցույց են տալիս, որ երկխոսությունը դրական է եղել։