|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի ավագ եւ բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի` արքայազն Թուրքի բին Ֆեյսալ ալ Սաուդի կարծիքով` Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրս բերումը բացասական հետեւանքներ կունենա, մասնավորապես` կամրապնդի Իրանի, Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքերը: Այս մասին նա հայտնել է BBC News-ի հետ զրույցում:
Արքայազնը BBC-ի հետ զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Ռիադ այցից անմիջապես առաջ: Նա քննադատության է ենթարկել Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերման որոշումը:
Նշենք, որ Թուրքի բին Ֆեյսալ ալ Սաուդն աչքի է ընկնում իր խիստ ընդգծված հակաիրանական դիրքորոշումներով: