|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Իրանը և Սաուդյան Արաբիան վերջերս բանակցություններ են վարել, որոնց ընթացքում կողմերը կենտրոնացել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների քննարկման վրա:
Ըստ Խաթիբզադեի՝ լարվածության վերացումը և միջպետական հարաբերությունների հաստատումից կշահեն ինչպես երկրները, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանը: «Իրանը միշտ ողջունում է Սաուդյան Արաբիայի հետ ցանկացած մակարդակի բանակցությունները, և դա Իրանի համար քաղաքական նորամուծություն չէ»,– հավելել է նա:
Մայիսի 7-ին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը լրատվամիջոցներում հաստատել էր, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում, որոնց նպատակը «տարածաշրջանում լարված իրավիճակի թուլացումն» է:
2016-ի հունվարի 2-ին Սաուդյան Արաբիան մահապատժի դատապարտեց 47 բանտարկյալի՝ ահաբեկչության մեղադրանքով, այդ թվում՝ ազդեցիկ շիա աստվածաբան շեյխ Նիմր ալ Նիմրին, ինչը խստորեն դատապարտվեց Իրանում: Նույն երեկոյան ցուցարարները հարձակվեցին Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, իսկ հունվարի 3-ին Սաուդյան Արաբիան հայտարարեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: