Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հարցազրույց է տվել Լոնդոնում տպագրվող Al-Araby Al-Jadeed արաբական օրաթերթին:
Ի թիվս այլ հարցերի` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Սաուդյան Արաբիայի հետ Իրանի լարված հարաբերություններին՝ նշելով, որ պաշտոնական Թեհրանը պատրաստ է կարգավորել Սաուդյան Արաբիայի հետ իր հարաբերությունները. տեղեկացնում է Alikonline-ը:
«Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման համար չունենք որևէ խնդիր: Խնդիրը վերաբերում է Սաուդյան Արաբիային. Ռիադին անհրաժեշտ է վերանայել իր քաղաքականությունը, որը կնպաստի տարածաշրջանում լարվածության որոշակի թոթափմանը»,- ասել է Զարիֆը:
Նա նշել է, որ Թեհրանում տեղյակ են եղել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մուհամեդ բին Սալմանի՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին սպանելու ծրագրի մասին: «Սա նորություն չէ: Սաուդյան Արաբիան տարիներ է, ինչ աջակցում եւ հովանավորում է Իրանում աշխատող ահաբեկչական խմբավորումներին: Նրանք հայտարարել էին, որ մտադիր են հակամարտությունն Իրանի սահմաններից ներս տեղափոխել: Դրանից հետո մենք ահաբեկչական խմբավորումների գործունեության ակտիվացման ականտեսը եղանք: Վերջին շրջանի իրադարձություններն ու բացահայտումները գալիս են հերքելու Սաուդյան Արաբիայի դեմ՝ Իրանի ենթադրյալ սադրանքների մասին հայտարարությունները: Ընդհակառակը` դրանք ապացուցում են, որ Իրանին հարվածելու նպատակով Սաուդյան Արաբիան է լարվածություն սադրում»,- ասել է Զարիֆը: