Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը երկրի անվտանգության երաշխիք են:
Անվտանգությունը մարդու իրավունքներից կտրողն ի վերջո զրկվում է նաև անվտանգությունից:
Որքան պաշտպանված են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնքան ամուր է անվտանգությունը և հակառակը՝ որքան թույլ են պաշտպանված մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, այնքան թույլ է երկրի անվտանգության համակարգը:
Այս սկզբունքային մոտեցումը մեզ համար հիմա առավել, քան կենսական է:
Առանց մարդու, առանց սահմանային բնակիչների իրավունքների, կյանքի կոնկրետ խնդիրների անվտանգության հարցերն առաջ տանելը մեզ կշարունակի դարձնել ռազմաքաղաքական անարդար գործընթացների զոհը:
Պատերազմից հետո ստեղծված իրավիճակում այս մոտեցումը մեզ միայն կուժեղացնի:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ԵԱՀԿ հետ համագործակցության շրջանակում ներկայացնում է իրազեկող տեսանյութ այն մասին, թե ինչ կարևոր դեր ունի անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունը։
Տեսանյութի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է վերահսկվում մեր երկրում անվտանգության ոլորտի մարմինները՝ Զինված ուժեր և ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանություն, ԱԻՆ, իրավապահ մարմիններ: Տեսանյութը նաև ցույց է տալիս, թե որքան կարևոր է դրանց արդյունավետ ու թափանցիկ աշխատանքի համար հատկպես արտաքին վերահսկողությունը, որում ազդեցիկ դեր ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը»։