Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ճանաչում եմ շատ ու շատ նորմալ մարդկանց, որոնք 18-ին թեկուզ մի գրամ դերակատարում են ունեցել Հայաստանում չարիքի իշխանության հաստատման գործում։
Դիտարկումս հետևյալն է. որքան մեծ է մարդու ներքին բարոյականությունը, այնքան մեծ է նրա մեղքի զգացումն ու այնքան մեծ է նրա կամքն ու ջանքը՝ ուղղելու իր սխալը, հեռացնելու չարիքի իշխանությունը։
Իրավաբանների համար հանցանքը, մեղքը, մի տեսակ, մաթեմատիկական հավասարման պես մի բան է ընկալվում։ Փաստվե՞ց հանցանքը։ Ուրեմն կարձանագրվի և պատիժը, այն կիրագործվի, պարտքը կմարվի և վերջ։ Կանցնենք առաջ։
Իրականում հանցանքի գաղափարը, իրական հանցանքի գաղափարն ավելի շատ նման է մի չափ փոքր կոշիկի։ Այն հենց քե՛զ է ցավացնում, և ուզում ես հանես՝ դեն նետես, բայց չես կարող։ Ու իրական «պատիժը» հենց այն է, ինչը թույլ է տալիս վերջապես հանել ու դեն նետել։ Չկա՞ պատիժ, ուրեմն անընդհատ կմնաս ցավերի մեջ։ Կմնաս «լացի ու ատամների կրճտոցի» մեջ։
Ու այդ ցավերին շատերը չեն դիմանում։ Որքան ավելի բարոյական է մարդը, այնքան ավելի դժվար է դիմանալը։
Չգիտեմ էլ՝ ինչ կարելի է խորհուրդ տալ այդ մարդկանց։ Երևի միակ քիչ թե շատ գործուն խորհուրդը հոգևորականի հետ խոսելն է, մեղքերի թողություն հայցելն է, ապաշխարության «ծրագիր» կազմելն ու այն իրագործելն է»։