Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
New York Times (NYT) թերթը հոդված է հրապարակել Ֆրանսիայում մուսուլմանների վիճակի մասին, որոնք նախընտրում են լքել երկիրը, քանի որ իրենց ապահով չեն զգում։
NYT-ի «Մուսուլմանները լուռ լքում են Ֆրանսիան» հոդվածում ասվում է, որ թեև միգրացիան մնում է Ֆրանսիայի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավի հիմնական թեմաներից մեկը, իսլամաֆոբիայի դրդապատճառներով հանցագործություններն աճում են։
Հրատարակության մեջ ասվում է, որ նախագահ Էմանուել Մակրոնի երեք հիմնական մրցակիցներն իրենց նախընտրական խոստումներում ընդգծել են «միգրացիայի հոսքը նվազեցնելու» իրենց մտադրությունը, թեև Ֆրանսիան վերջին տարիներին ավելի քիչ միգրանտ է ընդունել, քան եվրոպական ցանկացած այլ երկիր։
Հոդվածի համաձայն՝ վերջին տարիներին Ֆրանսիան լքել են մեծ թվով բարձրակարգ մասնագետներ, այդ թվում՝ բազմաթիվ մուսուլմաններ, որոնք դժգոհ են խտրականությունից։ «Այս մարդիկ իրենց ապահով չեն զգում, չեն զգում, որ պատկանում են ֆրանսիական հասարակությանը: Նրանք տեսնում են նախապաշարմունքների արգելքներ և ստիպված հեռանում են երկրից»,- ասվում է հոդվածում։
Հոդվածում ասվում է, որ մուսուլմանները կազմում են Ֆրանսիայի բնակչության մոտ 10 տոկոսը, սակայն աջ կենտրոնամետ նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը թույլ է տալիս այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «ոչ ֆրանսիական շրջաններ»՝ դրանով իսկ կապելով մուսուլմանական թաղամասերը հանցագործության և սոցիալական խնդիրների հետ: