կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-25 16:23
Առանց Կատեգորիա

Ռոբերտ Քոչարյանը հերթական «դասական» ասուլիսն է հրավիրում. «Փաստ»

Ռոբերտ Քոչարյանը հերթական «դասական» ասուլիսն է հրավիրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Երկուշաբթի՝ դեկտեմբերի 27-ին տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ինչպես նախորդ ասուլիսը, այս մեկը ևս, ինչպես ասում են, լինելու է «դասական» ֆորմատով, և հրավիրվելու է լրագրողների լայն սպեկտր՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ չեզոք, թե՛ իշխանամետ լրատվամիջոցներից: Ի դեպ, սա Ռոբերտ Քոչարյանի՝ նման ֆորմատով արդեն երկրորդ մամուլի ասուլիսն է, ինչը նշանակում է, որ նա փաստացի չի խուսափում որևէ հարցի պատասխանել:

Այս հանգամանքը ուշագրավ է նաև այն իմաստով, որ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը, վերջին անգամ լրագրողների հետ «կենդանի» շփմամբ ասուլիս հրավիրել է անհիշելի ժամանակներում: Նրա «ասուլիսները» վերջին շրջանում սահմանափակվում են սոսկ էկրանի հետևից էլեկտրոնային տարբերակով ստացված, իսկ հիմնականում՝ սարքված կամ մանրակրկիտ ընտրված «հարցերին» պատասխանելով: Ինչպես, ի դեպ, եղավ նաև երեկ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը թե՛ նախորդ անգամ, թե՛ այս անգամ հրաժարվել է ունենալ «պատրաստի» հարցեր՝ նշելով, թե իր համար ցանկալի ու անցանկալի հարցեր չկան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում