|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, ով կլքի նախագահական պաշտոնը, վերջին մամուլի ասուլիսն է անցկացրել: Օբաման հայտնել է, որ մոտ ապագայում մտադիր չէ որևէ պաշտոնի հավակնել: Նա նաև պատմել է այն մասին, թե ինչով կզբաղվի Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը լքելուց հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մոտ ժամանակներս չեմ ցանկանում որևէ պաշտոնի համար ընտրությունների մասնակցել: Ես ցանկանում եմ փոքր ինչ լռության մեջ մնալ, չլսել իմ ելույթները»,-ասել է Օբաման:
Օբաման ընդգծել է, որ կարող է նույնիսկ ինչ-որ բան սկսել գրել: «Ես ցանկանում եմ թանկագին ժամանակս ծախսել իմ դստրերի՝ Սաշայի և Մալիայի համար»,-եզրափակել է նա:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո, որը կկայանա վաղը՝ հունվարի 20-ին, Օբաման ընտանիքի հետ հանգստի կմեկնի: