Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողներին հնարավորություն տրվեց մտնել ՊՊԾ տարածք, և հարցեր ուղղել զինված խմբավորման անդամներին: Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ զենքը վայր չեն դնելու ու չեն հանձնվելու: Հայտարարեց, թե մշտապես զգոն են, և գիտեն, թե ինչպես են կազմակերպելու իրենց պաշտպանությունը, եթե գրոհ լինի. ոչ նեղված են, ոչ էլ` ընկճված:
Վարուժան Ավետիսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է եղել ոստիկանության կողմից գրոհը իրենց դեմ, նշեց, որ մեկ գրոհ է եղել, կրակելով եկել են շենքի ուղղությամբ, որից հետո հակահարված են ստացել ու հեռացել:
Վարուժան Ավետիսյանը ներկայացրեց պահանջները, այն է` Սերժ Սարգսյանի հրաժարական, անցումային կառավարության ձևավորում, արտահերթ ընտրություններ, իսկ այդ ընթացքում` նոր Սահմանադրության ընդունում:
Ինչ վերաբերում է ցուցարարներին և հարթակում ելույթ ունեցողներին, Վարուժան Ավետիսյանի խոսքով` դրանք պետք է լինեն մաքուր կենսագրությամբ անհատներ, որոնք չունեն լիդերության հասնելու նկրտումներ, կամ նեղ կուսակցական շահեր հետապնդելու նկրտումներ:
«Եթե լիդերության հարց լիներ, ապա մենք էլ կարող էինք լինել այդ լիդերը, որովհետև մենք ենք հարուցել պրոցեսը, բայց մենք նման նկրտումներ չունենք, մենք հենվում ենք ժողովրդի պայքարի ու իմաստության վրա: Եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է նեխած համակարգում դառնալ նախագահ, դա կործանման ճանապարհ է, մենք ժամանակ չունենք»,- ասաց նա:
Նշվեց, որ զինված խումբը ՊՊԾ գնդում կմնա այնքան, մինչև իշխանությունները կատարեն իրենց պահանջները: