|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասը և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N 1-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 124-րդ կետին համապատասխան՝ սույն թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11.00-ին Երևան քաղաքի ավագանու նստավայրում՝ քաղաք Երևան, Արգիշտիի փողոց հ.1 հասցեում Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողության կազմակերպման նպատակով տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու նիստ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։