|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահը պաշտոնy ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում` ժողովրդին տրված երդմամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնy ստանձնելու հանդիսավոր արարողության համար Ազգային ժողովն ապրիլի 9-ին հատուկ նիստ է հրավիրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն` մինչ երդման հանդիսավոր կերպով, պատվո պահակախմբի ուղեկցությամբ, դահլիճ են բերվում պետական և հոգևոր խորհրդանիշերը:
Այսօր առավոտյան ՀՀ Սահմանադրական դատարանից Սահմանադրության մայր օրինակը, Մատենադարանից` 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը բերվել են ՀՀ նախագահի նստավայր:
ՀՀ պետական դրոշը և նախագահական իշխանության խորհրդանշանը հանրապետության նախագահի համհարզները հանձնել են պատվո պահակախմբի զինվորներին: ՀՀ Սահմանադրության մայր օրինակը ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանին է հանձնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, իսկ Վեհամոր Ավետարանը Հովնան եպիսկոպոս Հակոբյանին է հանձնել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Այնուհետև ՀՀ պետական դրոշի և նախագահական իշխանության խորհրդանշանի հետ ՀՀ Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը տեղափոխվել են երդման արարողության վայր:
Նորընտիր նախագահը երդվում է` աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի և ՀՀ Սահմանադրության վրա՝ հնչեցնելով հետևյալ տեքստը. «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»: