Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ պետդեպարտամենտը հերթական անգամ կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին` հեռացնել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով տեղակայված զորքերը:
«Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանի կառավարությանը ... հեռացնել ուժերը, որոնք նա կուտակել է Ուկրաինայի սահմանների երկայնքով և վերջ դնել ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությանը», - РБК-ն մեջբերում է պետդեպարտամենտի հայտարարությունը Դոնբասում հրադադարի մասին։
Bloomberg-ը նախօրեին, հղում անելով Janes ընկերության արբանյակային պատկերների տվյալներին, պնդում էր, որ Ռուսաստանը շարունակում է զորքերի խմբավորումը Ուկրաինայի հետ սահմանին և զինտեխնիկա է բերում տարածաշրջան: Գործակալության տվյալներով՝ նոյեմբերից սահմանամերձ շրջաններ են տեղափոխվել տանկեր, հրետանային զինատեսակներ, հակաօդային պաշտպանության համակարգեր։ Bloomberg-ը չի բացառում, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը «արագ կամրապնդի այդ ուժերը»՝ մեծ կազմավորումներ ուղարկելով գնացքներով ու ինքնաթիռներով։