Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանից հետ է քաշել կամ շարունակում է հետ քաշել այնտեղ գտնվող իր զորքերի մոտ 2/3-ը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը «Ռոյթերսի» հետ զրույցում:
Այս ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան նախկինում նշում էր ՆԱՏՕ-ն: Մայիսի 28-ին Ռասմուսենն ասել էր, որ ռուս-ուկրաինական սահմանի մոտից հետ են քաշվել հազարավոր ռուս զինվորներ, սակայն դեռևս մնում են տասնյակ հազարավորները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու շաբաթ առաջ հայտարարել էր, որ ռուսական ուժերը հրաման են ստացել Ուկրաինայի հետ սահմանից հետ քաշվել իրենց մշտական տեղակայման վայրեր: Սակայն ՆԱՏՕ-ի փորձագետները երկար ժամանակ պնդում էին, որ չեն տեսնում հրամանի կատարման որևէ նշան:
Մոտավոր հաշվարկներով` Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանի մոտ է կենտրոնացրել շուրջ 40 հազար զինծառայողի: