|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ռուսաստանը նպաստել է այն բանին, որ Սիրիայում գտնվող իրանցի զինվորականները հետ քաշվեն Իսրայելի հետ սահմանից: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ալեքսանդր Վենեդիկտովը:
Նրա խոսքով` իրանցի զինվորականներն այդ տարածքի վերահսկողությունը հանձնել են սիրիական զորքերին և սահմանից 100 կմ հեռու տեղակայվել, և այդ ամենը` Մոսկվայի ջանքերի շնորհիվ:
Ըստ Վենեդիկտովի` դա լուրջ ներդրում է իրանա-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործում, և հրեական պետությունը պետք է պատասխան քայլերի դիմի: