Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիան և Քաթարը համաձայնության են եկել Աֆղանստանում Քաբուլի օդանավակայանի կառավարման վերաբերյալ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Akşam թերթը։
Անկարան պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Անկարան և Դոհան մտադիր են «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներին ներկայացնել Աֆղանստանի հինգ օդանավակայանների կառավարման համատեղ առաջարկ։
Քաբուլի օդանավակայանի թռիչքուղին և տերմինալները մեծ վնաս են կրել քաոսի և օգոստոսի 26-ի ահաբեկչության հետևանքով: Օգոստոսի վերջից տեխնիկական անձնակազմերը Քաթարից և Թուրքիայից օգնում են օդանավակայանի գործարկմանը: Սեպտեմբերի 4-ին օդանավակայանից առաջին ինքնաթիռները օդ են բարձրացել դեպի Աֆղանստանի Մազարի Շարիֆ, Կանդահար և Հերաթ քաղաքներ։ Սեպտեմբերի 9-ին Աֆղանստանից ամերիկյան զինվորականների դուրս գալուց հետո առաջին ինքնաթիռը միջազգային թռիչք կատարեց Քաբուլից Դոհա։ Սեպտեմբերի երկրորդ կեսից առևտրային չարտերային թռիչքներ են իրականացվում նաև դեպի Քաբուլ Իրանից, Պակիստանից և Սաուդյան Արաբիայից։