Եթե Թուրքիան չստանա ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռները, ապա կդիտարկի ռուսական կործանիչներ գնելու հնարավորությունը, հաղորդում է Блумберг-ը: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ Թուրքիան չի ստանա ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռները, եթե գնի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը, քանի որ դա չի համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին: Անկարան էլ իր հերթին հայտարարել է, որ չի հրաժարվելու ռուսական С-400 գնելու մտադրությունից: