|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Լիբիան համաձայնեցրել է Թուրքիայի և Քաթարի հետ եռակողմ պայմանագիրը ռազմական համագործակցության վերաբերյալ՝ լիբիական զինված ուժերի ներուժը բարձրացնելու ուղղությամբ. հայտնում է Anadolu- ն՝ վկայակոչելով Լիբիայի (Լիբիայի ազգային համաձայնության կառավարություն) պաշտպանության նախարարի տեղակալ Սալադին ալ-Նամրուշային:
Ալ-Նամրուշան նշել է, որ Անկարան և Դոհան Լիբիայում կստեղծեն ռազմական պատրաստության և խորհրդատվական հաստատություններ: Նա նաև հավելել է, որ համաձայնագրի շրջանակներում Թուրքիան և Քաթարը Լիբիա կուղարկեն խորհրդականներ և զինվորական անձնակազմ:
Ավելի վաղ Տրիպոլիում եռակողմ բանակցություններ էին ընթանում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, նրա քաթարցի գործընկերներ Խալիդ բին Մուհամմադ ալ-Աթիյեի և Լիբիայի (ԼԱՀԿ) վարչապետ Ֆայեզ Սարաջի մասնակցությամբ: