Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հնդկաստանը և Չինաստանը պայմանավորվել են զրահատեխնիկա, հրետանի և այլ ծանր սպառազինություններ հետ կանչել արևելյան Լադակխի շփման գոտուց՝ երկու երկրների միջև փաստացի վերահսկողության գծում: Այս մասին հինգշաբթի հաղորդել է The Times of India- ն՝ վկայակոչելով հնդկական ռազմական աղբյուրներ:
«Զենքերի դուրսբերումը տեղի կունենա երեք փուլով` Լադակխի արևելքում գտնվող Պանգոնգ-Ցո-Չուշուլ շրջանից: Սա մեծ քայլ կլինի այս բարձր լեռնային տարածաշրջանում յոթ ամիս շարունակվող ռազմական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»,- մեջբերում է պարբերականը:
Նրանց խոսքով՝ Հնդկաստանի և Չինաստանի զինված ուժերն այժմ ամեն օր քննարկում են սպառազինության դուրսբերման վերաբերյալ փոխադարձ գործողությունների ժամկետներն ու հաջորդականությունը՝ նոյեմբերի 6-ին կայացած երկկողմ ռազմա-դիվանագիտական բանակցությունների վերջին փուլում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:
Երեքշաբթի Հնդկաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ Մանոժ Նարավանեն հայտարարել էր, որ Լադակխում զորքերի դուրսբերումը պատրաստվում է համաձայն քաղաքական հանձնարարականների, որոնք ստացվել են սեպտեմբերին Մոսկվայում Հնդկաստանի և Չինաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպումից հետո:
Հնդկաստան-Չինաստան սահմանին՝ Արևելյան Լադախում, իրավիճակը սրվել է մայիսին և հունիսին՝ չին և հնդիկ զինվորների բախումներից հետո: Սպանվել են առնվազն 20 հնդիկ և մոտ 45 չինացի զինվորներ: Դրանից հետո Նյու Դելին և Պեկինը մեծացրել են իրենց զորքերի կենտրոնացումը տարածքում: Հնդկական խմբավորման թիվը Լադակխում կազմում է 50 հազար զինծառայող: