Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու ընթացքը սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար և հրահրում ռազմական ռիսկեր Եվրոպայում. հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Կիևին ՆԱՏՕ ներքաշելու ընթացքը՝ մեր սահմանների մոտ հարձակողական հրթիռային համակարգերի հայտնվելու հեռանկարով, անընդունելի սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար»,- ասել է Լավրովը բոսնիա-հերցեգովինական Oslobodenje թերթին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ռազմական ռիսկերն առաջանում են ներգրավված բոլոր կողմերի համար և կարող են հանգեցնել լայնածավալ հակամարտության Եվրոպայում։
Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան հայտարարել էր, որ Կիևն իրականացրել է ՆԱՏՕ-ի չափանիշների երկու երրորդը և մտադիր է ընդլայնել համագործակցությունը դաշինքի հետ։
Մինչ այս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Լեհաստանի և Լիտվայի նախագահներ Անջեյ Դուդան և Գիտանաս Նաուսեդան համատեղ հայտարարությամբ աջակցել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներին։