կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-24 09:18
Առանց Կատեգորիա

Միջգերատեսրական նոր բախում. միմյանցից դժգոհ են. «Ժողովուրդ»

Միջգերատեսրական նոր բախում. միմյանցից դժգոհ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազության եւ նորաստեղծ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի միջեւ միջգերատեսչական բախումը նոր թափ է ստանում: Բանն այն է, որ անգամ դատախազներն են ներքին խոսակցությունների ժամանակ կարծիք հայտնել, թե նախաքննական մարմինը քաղաքական իշխանությանը հաճոյանալու համար քրեական գործերն այնպիսի վիճակում է ուղարկում դատարաններ, որ հետագայում որպես մեղադրողներ իրենք են դատարաններում կանգնում փաստի առջեւ, ուստի ցանկացած հնչեղ գործով, եթե տեսնեն մի բան այն չէ, քրեական գործը ետ են ուղարկելու:

Մեր ստացած տեղեկությունը երբ համադրեցինք իրականության հետ, ամեն ինչ առավել հստակ դարձավ: Երեկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործը հսկող դատախազը գործը հետ ուղարկեց Հակակոռուպցիոն կոմիտե: Նույն իրավիճակն է եղել նաեւ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի կաշառքի գործով, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարագրի մասով հարուցված քրեական գործով:

Սակայն արձանագրենք` գործող պաշտոնյաների, մասնավորապես՝ Հայկ Սարգսյանի հայտարարագրի մասով հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեի թեթեւ ձեռքով կարճվեց, իսկ նախկին չինովնիկների մասով քրեական գործերի համար ամեն ինչ անում են, որ դատական վախճան ապահովեն:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում