|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում հերքել է, որ Մեդվեդևի հետ «տանդեմը» քայքայվել է. հայտնում է yerkir.am-ը:
«Ոչինչ էլ չի քայքայվել, ինչպես աշխատում էինք իրար հետ, այդպես էլ աշխատում ենք»,- ասել է նա:
Պուտինը հավելել է, որ նախկին վարչապետի հետ ընկերական հարաբերություններ ունի: «Մենք միմյանցից գաղտնիքներ չունենք: Այդ պատճառով միասին ենք քննարկել կառավարության հրաժարականը: Նա տեղյակ էր, որ դա տեղի է ունենալու»,- նշել է նա:
ՌԴ նախագահը չի համաձայնել, որ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը, որը ներկայումս զբաղեցնում է Դմիտրի Մեդվեդևը, հապշտապ է ստեղծվել: Ըստ նրա՝ նորմալ է, երբ նախ նշանակում է կատարվում, հետո՝ օրենք ընդունվում:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Ռուսաստանի կառավարությունը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, հրաժարական տվեց: Նոր կառավարության ղեկավար նշանակվեց Միխայիլ Միշուստինը, իսկ Մեդվեդևը զբաղեցրեց Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը: