Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկնարկել է ՀՀԿ ԳՄ նիստը, որին հաջորդելու է ՀՀԿ Խորհրդի նիստը. քննարկելու են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, կառավարությունում կադրային փոփոխությունները, նոր վարչապետի թեկնածության հարցը:
Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ գնահատական կարող է տալ Հովիկ Աբրահամյանի կառավարության գործունեությանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը խուսափողական պատասխան տվեց` ասելով, որ յուրաքանչյուր կատարված աշխատանք իր գնահատականն ունի, բայց այդ աշխատանքը միշտ էլ կարող է ավելի լավը լինել:
«Հովիկ Աբրահամյանն ինքն իր ելույթում ներկայացրեց իր հրաժարականի պատճառները` դրանք գնահատելով որպես աշխարհաքաղաքական պրոցեսների արդյունք: Նրա հնչեցրած գնահատականների հետ, ընդհանուր առմամբ, ես համաձայն եմ»,- ասաց նա:
Հարցին, թե Հովիկ Աբրահամյանի բարեփոխումներից ո»րը կմատնանշի, պատգամավորը դժվարացավ պատասխանել, կրկին հղում արեց վարչապետի հրաժարականի ելույթի որոշ հատվածների: «Այստեղ արդարանալու խնդիր չկա, մի օր նշանակվում է, մի օր էլ պետք է ազատվի: Նա ոչ թե արդարանում է, որ լավ կամ վատ է աշխատել, այլ հիմնավորել է իր հրաժարականի պատճառները»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ վարչապետերն անընդհատ փոխվում են, մինչդեռ նախագահը չի փոխվում ու հրաժարական չի տալիս, Շիրակ Թորոսյանն այսպես պատասխանեց. «Որովհետև նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով, իսկ վարչապետը նշանակվում է, դրա համար»:
Իսկ թե ինչո՞վ է տարբերվում Հովիկ Աբրահամյանը նախկին վարչապետերից, պատգամավորը փորձեց սրամիտ պատասխան տալ. «Արտաքինով»: