կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-23 16:29
Առանց Կատեգորիա

Ախտանշաններ ունեցող քաղաքացիներն իրենց պոլիկլինիկաներում կարող են թեստավորվել անվճար․ նախարար

Մեր աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն պատվաստվել է, և սա նշանակում է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցները և սահմանափակող կարգերն իրենց դրական ազդեցությունն ունեցան․ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մեր զինանոցում դեռ կան որոշակի և՛ խրախուսող, և՛ սահմանափակող միջոցառումներ, որոնք մենք ժամանակին կգործարկենք։ Գիտեք, որ հիմա քննարկման փուլում է գտնվում սննդի, ժամանցի վայրերում ևս պահանջելու պատվաստման սերտիֆիկատը կամ ՊՇՌ հետազոտության արդյունքները»,- ասաց նա։