|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին պատգամավորները կորոնավիրուսի թեստեր են հանձնելու։ ԱԺ-ում խուճապ էր՝ լուր էր տարածվել, որ վարակման դեպք է գրանցվել, սակայն ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը հերքեց այդ լուրը՝ պրոֆիլակտիկ թեստավորում է։ Տեղեկություն էինք ստացել նաեւ, որ ԲՀԿ-ից պոկված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել։
Նա ասաց․ «Ես հենց հիմա թոքաբորբ եմ տանում, մոտ 2 շաբաթ առաջ թեստավորվել եմ, հետո երկրորդ անգամ եմ թեստավորվել, օրերս էլ՝ երրորդ։ Թեստերի պատասխանները, մեղմ ասած, չեն համապատասխանում այն ախտանիշներին, որոնք արձանագրել են բժիշկները»։ Թեստերն, ըստ պատգամավորի, բացասական են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։