|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն չեղարկել է նախապես պլանավորված բոլոր հանդիպումները՝ կորոնավիրուսային վարակի ախտանշանների պատճառով. այս մասին գրում է CNN Brasil-ը։
Նշվում է՝ 65-ամյա Բոլսոնարուն հայտնել է 38 աստիճան ջերմության առկայության մասին։ Արյան մեջ թթվածնի մակարդակը կազմում է 96 տոկոս, նախագահը հիդրօքսիքլորին է ընդունում։ Նա թեստ է հանձնել, որի պատասխանը շուտով հայտնի կլինի։ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան նրա թոքերի հետ կապված խնդիր չի հայտնաբերել։