Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությանը, թե կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքնանարդյունավետ է:
Քրմոյանը նշեց, որ արդարադատության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ արդյունավետությամբ է աշխատել այդ խորհուրդը: «Արդեն իսկ խորհրդում քննարկվել և ընդունվել է ապօրինի հարստացման քրեականացումը, ինչի մասին ասում էր դեսպանը: Ապօրինի հարստացումը քրեականացված է, և պաշտոնատար անձինք, որոնք չեն կարող ցույց տալ իրենց եկամտի աղբյուրները, պատասխանատվության կենթարկվեն: Քննարկվել է, մասնավորապես, կանխիկի սահմանափակման օրինագիծը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար սահմանափակել ենք կանխիկի շրջանառությունը»,- ասաց նա:
Ըստ Քրմոյանի՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հետ կապված խնդիր ունենք` չեն հայտնում հանցագործության մասին: «Դա փակ է, շատ դեպքերում ձեռնտու է և' կաշառք տվողին, և' վերցնողին, դրա համար բացահայտման հետ կապված խնդիր ունենք: Մենք ազդարարների ինստիտուտ ենք ներդնում, որը պաշտպանելու է այն անձանց, ովքեր կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդում են տալու: Հարթակ ենք ստեղծելու որ այդ անձը անանուն հաղորդագրություն տա, կցի փաստաթղթեր և հայտնի կոռուպցիոն հանցագործությունների մասին»,- տեղեկացրեց նա՝ հավելելով՝ այդ մեխանիզմը օրենքով արդեն գրված է, օրենքը պատրաստ է, մոտ ժամանակներս կքննարկվի կառավարությունում և կուղարկվի ԱԺ:
«Այս հակակոռուպցիոն փաթեթները քննարվել են խորհրդում: ՀԿ-ների կողմից բարձրացված տարբեր հարցեր կան և բաց քննարկումներ են գնում, չենք ասում որ սա իդեալական մոդել է, բայց խորհուրդն աշխատում է, ունի արդյունքներ»,- ասաց Քրմոյանը:
Փոխնախարարի խոսքով` խորհուրդը նաև որոշել է, որ իր կազմը պետք է համալրվի ավելի շատ ՀԿ անդամներով,ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներով: Ըստ նրա` արձագանքում են դեսպանի ասածին՝ առաջին հերթին ներկայացնելով կատարված աշխատանքը:
Մեր դիտարկմանը՝ ստացվում է` դեսպանը կարող է նման հայտարարություններ անել, իսկ մեր կառավարությունն արդարանա, փոխնախարարն արձագանքեց. «Դեսպանը ներկայացնում է իր կառավարությունը: Մենք սա դիտարկում ենք գործընկերոջ կողմից հնչեցված առաջարկներ: Արդարանալու որևէ խնդիր չունենք, կառավարությունը հաշվետու է ժողովրդին: Դեսպանի կողմից առաջարկ էր հնչեցվել, որն արդեն իսկ կատարված է` ապօրինի հարստացման քրեականացումը: Ուղղակի ներկայացնում ենք՝ տեսեք` դուք ինչ ասում եք, արդեն արված է: Մեր աշխատանքի գոհունակությունը ակնկալում ենք քաղաքացուց: Եթե դուք չեք զգում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը, դա է մեր խնդիրը, այլ ոչ թե այն, որ մեր գործընկերները տարբեր երկրներից միջազգային կազմակերպություններից կքննադատեն»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը քննադատել էր կառուպցիայի դեմ պայքարի խորհրդին և նրա աշխատանքները որակել անարդյունավետ, ինչպես նաև առաջարկ հնչեցրել, թե ապօրինի հարստացումը հարկավոր է քրեականացնել: