կարևոր
1858 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-07 11:11
Քաղաքական

Ի՞նչ ունեցվածք ունի արդարադատության փոխնախարարը. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի արդարադատության փոխնախարարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 30-ին։

Բալյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք համատեղ սեփականությամբ՝ 1 ավտոտնակ, 1 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 հասարակական նշանակության շինություն Արաբկիր վարչական շրջանում, բաժնային սեփականությամբ անհատական բնակելի տուն Կենտրոն վարչական շրջանում։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 500 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 194 հազար դրամ, որից 11 մլն 87 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, իսկ 2 մլն 106 հազար դրամը կենսաթոշակ է ՀՀ ԱՆ ՀՀ ՀԿԱԾ-ից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 30 մլն 305 հազար դրամ, որից 15 մլն 900 հազարը առաջին բնակարանի հիփոթեքն է, իսկ 14 մլն 174 հազար դրամը՝ երկրորդ բնակարանինը։

Հիշեցնենք նաեւ, որ վերջերս՝ Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում, Բալյանը ներկայացրել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ դատավորների աշխատանքի վարձատրության համար 60 տոկոս հավելում կսահմանվի։

Սա՝ այն դեպքում, երբ դատական համակարգում աշխատող Բալյանի պես պաշտոնյաները նվազագույնը ունեն հիփոթեքով բնակարան։ Ինչ միջոցներով է նա ձեռք բերել ունեցվաքը, թերեւս կպարզեն համապատասխան կառույցները։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում