Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
168.am-ը գրում է.
«Երբ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ միասին Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) է գործուղվում նաև նրա տեղակալ Երանուհի Թումանյանցը, իրավաբանական հանրույթի մոտ դա ժպիտ հարուցեց, քանի որ քչերն էին ճանաչում Երանուհի Թումանյանց անունով «հեղինակավոր իրավաբան-գիտնականի»:
168.am-ը որոշեց ուսումնասիրել Երանուհի Թումանյանցի՝ հատկապես աշխատանքային կենսագրությունը և հասկանալ՝ որքանո՞վ է վերջինս համապատասխանում օրենքի պահանջին:
«Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ կարող է ընտրվել այն իրավաբան գիտնականը կամ այն հեղինակավոր իրավաբանը, որն ունի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ընտրական իրավունք, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառություն»,- օրենքի պահանջն է:
Ուսումնասիրության արդյունքում նկատեցինք, որ Երանուհի Թումանյանցի աշխատանքային ստաժը չի բավականացնում իրավաբան-գիտնականի քվոտայով ԲԴԽ անդամ դառնալու համար:
Տվյալները վերցրել էինք Արդարադատության կայքում հրապարակված նրա պաշտոնական կենսագրությունից, և թեպետ նկատել էինք, որ կենսագրության մեջ 2006-2016թթ. նշված են որպես Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմում աշխատելու տարիներ, մտածեցինք՝ միգուցե Երանուհի Թումանյանցն իր ուսանողական պրակտիկայի տարիներն է անցկացրել ՄԻՊ-ում: Այդ իսկ պատճառով աշխատանքային կենսագրության սկիզբ համարեցինք 2008թ.-ը ինչ-որ «Մանց» կոոպերատիվ բուհ-ում նրա դասախոսական գործունեությունը: Այդ բուհ-ը, ի դեպ, այժմ չի գործում:
Շեշտենք՝ 2006թ. Երանուհի Թումանյանցը եղել է ուսանող: 168.am-ի տեղեկություններով՝ 2006թ. ուսանող Երանուհի Թումանյանցը ՄԻՊ է ընդունվել հենց որպես Վահե Ստեփանյանի քարտուղարուհի՝ անկախ դրա փաստաթղթային ձևակերպումից, ինչը, սակայն, չի նշանակում, որ Երանուհի Թումանյանցը կարող էր տեսականորեն անգամ համարվել մասնագիտական աշխատանք կատարող:
Այնպես որ, պնդում ենք՝ ԲԴԽ իրավաբան անդամի ՔՊ խմբակցության թեկնածու Երանուհի Թումանյանցի մասնագիտական աշխատանքի ստաժը չի բավարարում ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի թեկնածուին առաջադրվող օրենսդրական պահանջներին»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: