կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-22 13:13
Քաղաքական

Պարո՛ն Մարության, հիմա դուք սև ե՞ք, թե՞ սպիտակ. Թեհմինա Վարդանյան

Այս դահլիճում Հայկ Մարությանի հետ ամենաշատ խնդիրն ու անհամաձայնությունն ունեցել եմ ես․Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Նա նշեց, որ դեռ քվեարկություն չի եղել, որոշում չկա, բայց «Իմ քայլ»-ի անդամները Հայկ Մարությանի մասին խոսում են անցյալ կատարյալով, շնորհավորում են Հրաչյա Սարգսյանին։
ս
«Մի շաբաթում հարց եք որոշել, ափալ-թափալ նիստ եք նշանակել, հավաքվել ենք այստեղ, անվստահաություն եք հայտնում ձեր սիրելի քաղաքապետին, ձեր Կարգին Հայկին։ Ի՞նչ է պատահել, որևէ հիմնավորում ինձ համար նոր չէր, բացի այն, որ դուրս է եկել ձեր կուսակցությունից»,- ասաց Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։