կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-14 16:56
Քաղաքական

Ցավում եմ այն ընկերներիս համար, ովքեր կորցրել են իրենց սկզբուքներն ու փակել բերանները. Թեհմինա Վարդանյան

Ցավում եմ այն ընկերներիս համար, ովքեր կորցրել են իրենց սկզբուքներն ու փակել բերանները. Թեհմինա Վարդանյան

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Ես պատգամավոր Նիկոլ Փաշինյանն եմ, ես անձեռնմխելի եմ»։ Այս նախադասությունը հաճախ լսել ենք նախկինում պատգամավոր, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

Այսօր բերման են ենթարկվում ԱԺ պատգամավորներ և տասնյակ քաղաքացիներ։ Ոստիկանությունը կիրառում է բիրտ ուժ։ Սա այլևս փաստ է։

Ցավում եմ այն ընկերներիս համար, ովքեր կորցրել են իրենց սկզբուքներն ու փակել բերանները։ Ժամանակին, երբ բոլորս փողոցում էինք և մեր վրա ոստիկանությունն ուժ էր կիրառում դա աննորմա՞լ էր, հիմա նորմա՞լ։ Հիշեցնեմ, որ այն ժամանակ էլ էր ոստիկանությունն ասում՝ օրինական պահանջ է, այժմ էլ։

Կողքից հայացք գցելով ասեմ, որ որևէ տարբերություն չեմ տեսնում նախկին ու ներկա բարքերի միջև։ Զուտ տարբերությունը նրանում է, որ նախկինում փողոցում պայքարողները հայտնվեցին տաք տեղում և լռեցին՝ ի բարօրություն աթոռի։

Փաստորեն, կարևորն իշխանափոխությունն էր, անձերի փոփոխությունը»։