|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վկայակոչելով տեղական աղբյուրները՝ SOHR-ը (Մարդու իրավունքների սիրիական մոնիտորինգի կենտրոն) հայտնում է, որ ավելի քան մեկ ամիս առաջ Թուրքիայի քաղաքացին այրել է երեք սիրիացի երիտասարդների։
Նոյեմբերի 16-ին Իզմիր քաղաքի Գյուզելբահչե շրջանում թուրքերը բենզին են լցրել երեք սիրիացի երիտասարդների վրա և այրել։
Հաղորդվել է նաև, որ հանցագործության հետևում ռասիստական դրդապատճառներ են. ծեծկռտուք է սկսվել թուրք քաղաքացու և տուժածների միջև, իսկ երիտասարդներն աշխատել են մայթերի համար օգտագործվող քարի արտադրամասում։
Թեև դատական հետաքննության արդյունքները դեռ չեն հրապարակվել, միջադեպը հիմնականում անտեսվել է լրատվամիջոցների կողմից: