Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում այրել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի նախընտրական հանրահավաքին մասնակցելու համար կուսակցության անդամներին Թեքման շրջանից Էրզրում (հայկական Կարին) տեղափոխող ավտոբուսի վարորդին. տեղեկացնում է Demokrathaber-ը:
Ցուցարարները հարձակվել են ավտոբուսի վրա, ծեծել կուսակցության անդամներին, ապա` այրել ավտոբուսի վարորդին: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Հայտնի է դարձել, որ 40-ամյա վարորդն ամուսնացած է, ունի 8 երեխա:
Կատարվածի մասին հայտարարությամբ հանդես է եկել կուսակցականներից մեկը: Նա շեշտել է, որ դեպքը տեղի է ունեցել ոստիկանների աչքի առաջ: Նրա խոսքով՝ ցուցարարները նախ երկաթներով հարձակվել են ավտոբուսի վրա, որից հետո բենզին լցրել ու այրել այն: Ցուցարարներն այրել են նաև քրդամետ կուսակցության առաջնորդ Դեմիրթաշի լուսանկարներով պաստառներն ու կուսակցության դրոշները:
Ակնհայտ է, որ քրդական կուսակցության վրա կատաղի հարձակումների թիվն զգալիորեն կրկնապատկվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ հայերը, խորհրդարանական ընտրություններում հայտնեցին իրենց աջակցությունը քրդական կուսակցությանը: