Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հայտնել է, որ Թուրքիայի կողմից Լիբիա գործուղված վարձկանների մեծ մասը վարձատրություն է ստացել, բայց գումարը 300 դոլարով պակաս է եղել խոստացված գումարից։
Կազմակերպության աղբյուրների համաձայն՝ հունվարին գրոհայիններին 900-ական դոլար են տվել։ Եվս 10500 թուրքական լիրա ստացել են Սիրիայում գտնվող նրանց հարազատները։
Իրավապաշտպանները հայտնել են, որ լիբիական հողերում տեղակայված վարձկաններից ոմանք վերջին յոթ ամիսների ընթացքում աշխատավարձ չեն տեսել։ Անկարան դեռևս չի կարողացել մարել զինյալներին ունեցած պարտքը։ Հետախուզությունը խոստացված գումարը փոխանցել է ընդամենը երեք ամսում։
Միաժամանակ, զինյալների արձակուրդների վերսկսման ժամկետ դեռևս չի նշվում։ Դեկտեմբերին Անկարան հրամայեց մարտիկներին՝ շտապ դադարեցնել արձակուրդները և նրանց երկրից դուրս տեղափոխելու գործընթացը։
Աղբյուրները հաղորդում են նաև սիրիական խմբավորումների անդամների և նրանց առաջնորդների միջև լարվածության աճի մասին: Վեճը պայմանավորված է երկրի արևմուտքում գտնվող ռազմական ճամբարներում կյանքի դժվարին պայմաններով։ Հաստատությունները վերածվել են բանտերի այն բանից հետո, երբ իշխանությունները զինյալներին արգելել են լքել դրանք։
Ըստ SOHR-ի՝ թուրքամետ ստորաբաժանումների հրամանատարները շարունակում են մեծ գումարներ պահել գրոհայինների ամսական աշխատավարձից։ Նրանք էլ սպառնալիքներով պահանջում են վերադարձնել իրենց գումարները։