Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 10-ի նիստում կառավարության հաստատմանն է ներկայացվելու «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Այդ օրենսդրական նախաձեռնությամբ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Ալեքսանդր Արզումանյանն առաջարկում են շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջներում նախատեսել, որ կազմակերպիչը ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, որը պարունակում է տվյալներ տարիքի վերաբերյալ:
Այդ կապակցությամբ կառավարությունն առաջարկում է նախագծով սահմանել կազմակերպչի կողմից խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկակական անձի անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթղթերը ստուգելու կարգը կամ այդ կարգի սահմանումը նախագծով վերապահել լիազոր մարմնին:
Համաձայն «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` և՛ խաղատան և՛ շահումով խաղի կազմակերպումն ու անցկացումն իրականացվում է խաղասրահում, ուստի կառավարությունն առաջարկում է նախագծի 2-րդ հոդվածով լրացվող «Խաղատուն» բառը և դրա հոլովված տարբերակները փոխարինել «Խաղասրահ» բառով և դրա հոլովված տարբերակներով:
Կառավարությունը համարում է նաև, որ փոփոխություններով լրացվող 71-րդ հոդվածի կապակցությամբ պարզ չէ, թե քաղաքացու կողմից խաղասրահ կատարվող իր այցելությունները սահմանափակելու համար դիմում ներկայացնելուց հետո 6 ամսից մինչև 3 տարի ժամկետում քաղաքացին իրավունք ունի՞ դիմում ներկայացնելու` խնդրելով վերականգնել խաղասրահ այցելելու իր իրավունքը, թե` ոչ: Ուստի առաջարկվում է նախագծով հստակեցնել նշված հարցը:
Բացի դրանից, կառավարությունն անհրաժեշտ է համարում նաև սահմանվող պահանջների խախտման դեպքում կազմակերպիչների համար նախատեսել պատասխանատվության միջոցներ:
Ելնելով այս ամենից' կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծը ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում: