|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երեւանում եւս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի: Այս մասին ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Եվս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի:
Կապալառու ընկերությունների հետ կնքեցի երևանյան ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրերը։
Ուզում եմ շեշտել, որ մենք հենց հիմնանորոգո՛ւմ ենք մանկապարտեզները, ոչ թե կոսմետիկ կամ մասնակի աշխատանքներ ենք կատարում: Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մեր մանուկների հարմարավետությունը:
Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով:
Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի հիմնանորոգված 12 մանկապարտեզ ենք հանձնել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այս պահին հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ մեր դոնոր կառույցների հետ ենք հիմնանորոգում և ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի այս պայմանագրերի կնքման արդյունքում, ընդհանուր՝ 34 մանկապարտեզ»,- հայտնում է Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: