Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ի սկզբանե ակնհայտ էր, որ ՏՊ համակարգի բարեփոխումների անվան տակ ՀՀ գործող իշխանությունը փորձում է իր ազդեցությունը տարածել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ և նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների և աջակիցների հետ հանդիպման ժամանակ։
«Առանց հաշվի առնելու հանրային շահը, հանրային կարծիքը, խախտելով Սահմանադրությունը և այս գործընթացով ՍԴ որոշումը, վարչախումբը փոխեց ՏԻՄ և վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որի հետևանքով 441 համայնքներ միավորվեցին 37 խոշորացված համայքնների։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ նշված հակասահմանադրական գործընթացի սահմանադրականությունը վիճակելու նպատակով։ Հաջորդիվ՝ վարչախումբը առաջնորդվեց նիկոլական ոճով՝ էլ ավելի «կատարելագործելով» այն»,-ասաց Աշոտ Սիմոնյանը։
Նա արձանագրեց, որ գործող վարչախումբը մինչև ընտրությունները ազատվեց բոլոր այն համայնքի ղեկավարներից, որոնք իրենց համար անցանկալի էին՝ նշանակելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ, որոնք հետագայում հայտնվեցին ՔՊ ավագանու ցուցակներում և քվեներ ապահովեցին ՔՊ կուսակցության համար։ Ապա վախեցնելու, աշխատանքից ազատելու, քրեական շինծու գործեր հարուցելու սպառնալիքով իրենց ցանկերը համալրեցին հեղինակություն ունեցող տարբեր մարդկանցով։ Այլ ցուցակների անդամների հանդեպ հետապնդումներ իրականացվեցին։
«Հետընտրական զարգացումները բոլոր այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի կարողացել մեծամասնություն ունենալ, փաստում են, որ կեղծ են բոլոր այն հիմնավորումները, որ ՔՊ-ն բերում էր ՏԻՄ և վարչատարածքային օրենքների փոփոխության ժամանակ․ ապօրինի քրեական հետապնդումները ապացուցում են, որ վարչախումբը փորձում է ամբողջությամբ զավթել ՏԻՄ մակարդակում իշխանությունը՝ գլխիվայր շուռ տալով ժողովրդի կամարտահայտությունը»,-ասաց Աշոտ Սիմոնյանը։
Նա փաստեց, որ սա ամբողջատիրական ռեժիմի կազմավորման լիակատար գործընթաց է։
Մանրամասն՝ տեսանյութում․