Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը փորձում է ամբողջությամբ ձեռքերը լվալ Արցախի հարցից, հրաժարվում է Արցախի ինքնիշխանության, անվտանգության երաշխավորի իր պարտականությունից՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։
«Այս իմաստով, մտահոգությունը շատ խիստ է։ Եթե մեր երկու հանրապետության անվտանգության խնդիրներին վերաբերող նախաձեռնություններն են հետևողականորեն մերժվում այս իշխանությունների կողմից, սա արդեն ինշխանություն-ընդդիմություն պայքար չէ, սա արդեն ուրիշ բան է ենթադրում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրավիճակը շատ պարզ է՝ ընդդիմությունն ասում է՝ ապագա չկա զիջելով, իշխանությունն ասում է՝ ապագա կա զիջելով։
«Այսինքն, մեր բախման գլխավոր պատճառը և հարցի էությունը Հայաստանի վաղվա օրվա մասին մեր պատկերացումների հակադրությունն է․ իրենք վաղվա օրը տեսնում են զիջելով, և իրենց պարտվողական քաղաքականության հետևանքով մեր երկիրը հասել է այս օրին»,-ասաց Սաղաթելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․