|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Երեկ ահագնացող ելույթ լսեցի կառավարության նիստից։ Իշխանական որոշ ներկայացուցիչներ հիմնավորում էին, որ այդ ելույթն արտաքին աշխարհին ողղված կանչ էր, կոչ էր, որպեսզի անհանգստություն արտահայտեն այն վիճակի մասին, որ առկա է Արցախի ու Հայաստանի սահմաններին։ Այս օրերին Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները Հայաստանում են։ Հիմա որ նրանք լսեն երեկվա ելույթը և տեսնեն ԱԺ-ի այսօրվա օրակարգը, կմտածեն, որ Հայաստանն իրո՞ք անհանգստացած է այն վիճակով, որ կատարվում է Արցախում։ Այս ՏԻՄ ընտրություններում, որտեղ իշխանությունը չի հաջողել, գործի են դրել դատարանը, իրավապահ մարմինները։ Այս նախագծով փորձ են անում ՏԻՄ-երը զավթել ներսից․ ԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նախագծով առաջարկում է այն համայնքներում, որտեղ ինչ-ինչ պատճառներով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել։