Բաքվում սկսվել է հայ ռազմագերիների գործով հերթական կեղծ դատավարությունը:
Սաբունչիի շրջանային դատարանում տեղի է ունեցել «ահաբեկչության մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի քրեական գործով նախնական դատական նիստը»։
Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական գերությունից վերադարձած 10 գերիներից 5-ը ձերբակալվել են և պետք է կանգնեն դատարանի առջև, այնպես, ինչպես այդ գերիների մյուս ծառայակիցներն են կանգնել ու կանգնում դատարանի առջև Ադրբեջանում:
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «եթե Հայաստանին գերիներ վերադարձնեն, կձերբակալվեն այնտեղ»` նկատի ունենալով հայրենիքում հայ գերիների ձերբակալությունը: