կարևոր
3388 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-15 15:45
Քաղաքական

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հավասարապես պարտադիր է դրա տակ ստորագրած կողմերի համար. Զախարովա

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հավասարապես պարտադիր է դրա տակ ստորագրած կողմերի համար. Զախարովա

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի տակ ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները, հավասարապես պարտադիր է դրա տակ ստորագրած բոլոր կողմերի համար: Ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում հասարակության մոտ կա տպավորություն, որ եռակողմ հայտարարության դրույքները պարտադիր են միայն Հայաստանի համար, իսկ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտել այն:

«Հայտարարությունը եռակողմ է, այն ստորագրել են երեք երկրների ղեկավարներ, իսկ դա նշանակում է, որ կողմերը հավասար պարտավորություններ ունեն դրա իրականացման առումով: Ի վերջո, երեք երկրների ղեկավարները ոչ միայն ստորագրել են այդ հայտարարությունը, նրանք մինչ այդ մշակել են այն: Այսինքն, նրանք պայմանավորվել են որոշ բաների շուրջ, որոնք հետո թղթի վրա են դրվել, որն էլ ստորագրվել է: Ես կարծում եմ, որ կասկածի տակ չպետք է դրվի, որ այդ փաստաթուղթը հավասարապես պարտադիր է կողմերի համար»,- ասաց Զախարովան: