|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ադրբեջանում ավարտվել է հերթական շինծու դատավարությունը հայ ռազմագերիների նկատմամբ. Աստանյան Եղիշեն, Արամյան Կարենը, Ավագյան Տիգրանը, Գևորգյան Գրիգորը, Մանուկյան Հովսեփը, Մարտիրոսյան Գևորգը, Գևորգյան Ռոբերտը, Ավետիսյան Վաղարշակը, Հակոբյան Վալոդիան, Սուքիասյան Անդրանիկը, Մանուկյան Անդրանիկը, Սաղաթելյան Գրիգորը և Կիրակոսյան Էդուարդը դատապարտվել են 6 տարվա ազատազրկման։
Նշվում է, որ այս խումբը գերի էր ընկել 2020 թ. դեկտեմբերին Հադրութի Խծաբերդի շրջանում։
Մեղադրողը պահանջել է «պատժել» 318.2 հոդվածներով (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ կամ կազմակերպված խմբի կողմից) և 228.3 (զենքի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահում, փոխադրում) հոդվածներով: