|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է ակցիաների, այդ թվում՝ զեղչի կիրառման ոլորտի օրենսդրական բարեփոխումներ, որի շրջանակում մշակվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ Հանձնաժողովը մինչև նախագծերի՝ օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ դնելը կազմակերպում է քննարկում շահագրգիռ և ազդակիր անձանց, այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտների մասնակցությամբ: Քննարկումը նպատակ ունի վեր հանել ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված արդյունավետ մոտեցումները և դրանց համապատասխան լրամշակել նախագծերը:
Հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը, որը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հանձնաժողովի գտնվելու վայրում՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ։
Մասնակցությունը հաստատելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել (060) 830-840 (ներքին՝ 249) հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 22-ը։
Նախագծերը և հիմնավորումը հասանելի են հետևյալ հղմամբ: