Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին մեկ ամսվա ընթացքում ռուսների վստահությունն իրենց նախագահ Մեդվեդեւի հանդեպ նվազել է, իսկ ահա վարչապետ Պուտինի հանդեպ` անփոփոխ է մնացել: Այս եզրահանգմանն են եկել «Լեւանդա» հետազոտական կենտրոնի սոցիոլոգները:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», կենտրոնի տվյալներով` Դմիտրի Մեդվեդեւի նկատմամբ վստահության ցուցանիշը նվազել է 5 տոկոսով, իսկ նրա նախագահությանը հավանություն տվողների թիվը` 3 տոկոսով: Հարցվածների 33 տոկոսը պատասխանել է, որ վստահում է նախագահին, 66 տոկոսը` հավանում է նրա գործունեությունը:
Իսկ ահա Պուտինի դեպքում վերոնշյալ ցուցանիշները նախորդ հարցման տվյլաների համեմատ չեն փոխվել` 41 տոկոսը վստահում է նրան, 69 տոկոսը հավանում նրա գործունեությունը:
«Լեւանդա» կենտրոնը հարցումներն անցկացրել է հունիսի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, 130 բնակավայրում եւ 1600 հոգու շրջանում: