Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 67,7 տոկոսը: Այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կողմից անցկացված հարցման տվյալները:
Հարցման մասնակիցներին առաջարկել են քաղաքական գործիչների ցուցակից ընտրել նրանց, ում իրենք վստահում են. 67,7 տոկոսը նշել է նախագահին, 28,1 տոկոսն անվստահություն է հայտնել նրա նկատմամբ: Բացի այդ, հարցվածները քաղաքական գործիչների ցուցակից ընտրել են նրանց, ում գործունեությանը նրանք հավանություն են տալիս: Պուտինին նշել է 62,4 տոկոսը, հավանություն չի տվել 28,1 տոկոսը:
Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակաշրջանում: Նման նախաձեռնողական համառուսաստանյան հարցումներին, որոնք «ՀԿՈՒՀԿ-Սպուտնիկ»-ն անցկացնում է փետրվար ամսից, մասնակցում են 18-ից բարձր տարիքի ռուսաստանցիները: 2018 թվականի հունիսի 18-ից ի վեր ամեն օր հարցմանը մասնակցում է 1,6 հազար քաղաքացի: Հարցման մեթոդը հեռախոսային հարցազրույցն է: Անճշտությունը չի գերազանցում 1 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: