Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Ասկերանում երկու նոր համայնք են կառուցում Ադրբեջանի ագրեսիայի պատճառով անտուն մնացած արցախցի ընտանիքների համար՝ հայտնում է Yerkir.am-ը։
Հովսեփավան համայնքի մոտ 100 բնակելի տուն ներառող բնակավայրը կառուցում է Ռուսաստանցի ձեռնարկատեր, բարեգործ, «Մոնարխ» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Սերգեյ Համբարձումյանը։
Տների մի մասը նվիրվելու է մարդկանց, ում տները Շուշիում, Հադրութում զավթել են ադրբեջանցիները, մյուս մասը՝ զոհված ազատամարտիկների, զինվորականների ընտանիքներին։
Ստեղծվել է հանձնաժողով, որն էլ կորոշի՝ ում ընտրել բնակարանով ամենաառաջահերթն ապահովելու համար։
Համայնքի կառուցումը Սերգեյ Համբարձումյանի նախաձեռնությունն է՝ ամբողջությամբ այս ծրագիրը նա է ֆինանսավորում։
Հաջորդ բնակավայրը կառուցվում է Աստղաշեն համայնքի տարածքում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։
Տները նվիրաբերվելու են Ադրբեջանի բռնագրաված 4՝ Սղնախ, Մադաթաշեն, Ջրաղացներ ու Մոշմհատ համայնքների, անտուն դարձած բնակիչներին։
Աշխատանքներն իրականացնող «Կապավոր» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արայիկ Դաբաղյանն ասաց՝ այս պահին աշխատում են մոտ 80 տան վրա, այսինքն, 80 տան հիմքերը գցված են, աշխատանքները տարբեր փուլերում են, մյուսները ևս կկառուցվեն։
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների 5-օրյա խորհրդաժողովին մասնակցելու համար Արցախում գտնվող՝ աշխարհի 20 երկրների պատվիրակները, այցելեցին շինհրապարակներ, ծանոթացան ծրագրերին ու աշխատանքների ընթացքին։
Աննա Բալյան
Մանրամասն՝ տեսանյութում․