կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 16:33
Հասարակություն

ՊՆ–ն 25 «ԿամԱԶ» նվիրեց ԱԻՆ–ին, փոխարենը 2 նոր «ՈւԱԶ» ստացավ Սյունիքի հիմնադրամից

ՊՆ–ն 25 «ԿամԱԶ» նվիրեց ԱԻՆ–ին, փոխարենը 2 նոր «ՈւԱԶ» ստացավ Սյունիքի հիմնադրամից

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 16-ի նիստում ընդունված որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 25 միավոր «ԿամԱԶ-4308» մակնիշի ավտոմեքենաները հետ են վերցվել ու ամրացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Որոշման նախագծում նշված է, որ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների արդյունավետ իրականացմամբ:

«Արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա պետական մարմին հանդիսացող Փրկարար ծառայությունը՝ ի թիվս այլնի, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը, ինչպես նաև կազմակերպում և իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի, որոնողափրկարարական, վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ»,– նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Իսկ թե ինչու նշված ավտոմեքենաների կարիքը ՀՀ պաշտպանության նախարարությունն այլևս չունի՝ նախագիծը չի հստակեցնում։

Մեկ այլ որոշմամբ կառավարությունն ընդունել է Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամի նվիրատվությունը` 2 միավոր «ՈւԱԶ-23632-155» մակնիշի ավտոմեքենաները։ Դրանք կամրացվեն ՀՀ ՊՆ–ին` նախարարության կարիքների համար շահագործելու նպատակով։