Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տեղեկություններ ստացա, որ Եղեգնաձորի ոստիկանության բաժանմունքի ծառայողները այնքան են փորձել դուր գալ հեռացող իշխանությանը, որ նույնիսկ այնպիսի ուժ են գործադրել, որ հրատապ կերպով շտապ օգնության ծառայությանը կանչ է տրվել «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Վարդևանյանի գրառումը՝ ստորև.
«Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ Ընտրությունների վերահսկման կոմիտեն: Քիչ առաջ ստացա տեղեկություններ, որ Եղեգնաձորի ոստիկանության բաժանմունքի ծառայողները այնքան են փորձել դուր գալ հեռացող իշխանությանը, որ նույնիսկ այնպիսի ուժ են գործադրել, որ հրատապ կերպով շտապ օգնության ծառայությանը կանչ է տրվել «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով:
Իհարկե, տղերքը բնավ չեն ճնշվել և այս օպերացիան ևս տապալվեց: Այսպիսի վարքագիծ ոստիկանության կողմից դեռ չէր արձանագրվել: Հասցեական եմ զգուշացնում` ապօրինության համար պատասխանատվության եք ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ: Հրավիրում եմ Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության ուշադրությունը»:
Հիշեցնենք, որ Նիկոլի՝ Եղեգնաձոր այցից առաջ ոստիկանությունը «Հայաստան» դաշինքի Եղեգնաձորի շտաբի դիմացից առևանգել է դաշինքի համակիրներ Հայկ Մուրադյանին, Շահեն Վարդանյանին և Տիգրան Խուդոյանին:
Հիշեցնենք նաև, որ Եղեգնաձորում ոստիկանները ներխուժել են «Հայաստան» դաշինքի շտաբ և պահանջել՝ չնկարահանել Փաշինյանի սակավամարդ հավաքը